Ուղիղ մեկ ժամ ՀՀ հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) սպասում էին 51 համարի ավտոբուսին: Այն չկար: Շոգին, քրտինքի մեջ, հոգնած հարկատուները հերոսաբար սպասում էին...
Հայաստանից եկող նորությունները սպանում են հային։ Տատիկ-Պապիկին նկարած աղջնակի պարզ, զուլալ նկարը միայն Ադրբեջանում կհանեին պատից։ Երևի արդեն արևմտյան Ադրբեջանում ենք ապրում...
36 մահ Հայաստանի բանտերում՝ վերջին 1 տարվա ընթացքում, որից 8-ը եթե չեմ սխալվում ինքնասպանություն է եղել, իսկ 28 կալանավոր մահացել է առողջական խնդիրների պատճառով...
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Ըստ ադրբեջանական պետական մաքսային կոմիտեի և APA գործակալության տվյալների՝ այդ ծավալը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման մոտ 0,10 տոկոսը...
Այնուամենայնիվ, Նոր Հայաստանում կա մի ոլորտ, որն աշխատում է անխափան և ճշգրիտ` շվեյցարական ժամացույցի նման: Դա բնակչության հատուկ սպասարկման ոլորտն է, այլ կերպ ասած` «թաղման» ոլորտը...
Սիրելի՛ հայրենակիցներ:
Կյանքում լինում են պահեր, երբ մարդը ստիպված է օգնություն խնդրել ոչ թե իր համար, այլ իր ամենասիրելի մարդու կյանքի և առողջության համար...
TRIP+ ֆոնդը կղեկավարի Լենինգրադում ծնված ամերիկյան հրեա Կոնստանտին Սոկոլովը: Ի դեպ, նա նաև «Վիվա Սելի» խոշոր բաժնետեր է: Դե, Հայաստանի կապը դեռ էն գլխից է վաճառվել, մեզ սուվերեն կապ ու հեռահաղորդակցություն պետք չէ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...